Դատարանը բավարարել է Կոնստանտին Մելաձեի՝ «Վիա Գրա» բրենդի հետ կապված պահանջը
Մտավոր սեփականության իրավունքները պաշտպանող դատական ատյանը երկուշաբթի բավարարել է Կոնստանտին Մելաձեի՝ «ՎԻԱ Գրա» ՍՊԸ-ի դեմ անօրինական անգործության վերաբերյալ հայցը: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն:
Մելաձեն ծառայությանը խնդրել է դադարեցնել իր նախկին գործընկեր Դմիտրի Կոստյուկի անունով գրանցված «ՎԻԱ Գրա» ապրանքանիշի իրավական պաշտպանությունը՝ Կոստյուկի՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի կորստի պատճառով:
«ՄՍԻՊ-ը ստիպված է եղել ծանոթանալ տարիների ընթացքում կուտակված խնդիրների մանրամասներին, որի արդյունքում միակ ճիշտ, օրինական և արդարացի որոշումն է կայացվել, որը հաստատել է Կոնստանտին Մելաձեի դիրքորոշման լիարժեք իրավացիությունը»,-հայտարարել են Մելաձեի ներկայացուցիչներ Յուլիա Վոլկովան և Ալեքսանդրա Նիկոլաևան:
Կոստյուկի մեկնաբանությունների վերաբերյալ առայժմ ոչինչ չի հաղորդվում:










