Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակը տրվել է 3 գիտնականի՝ լուսադիոդների համար

14:15 • 07.10.14

Ֆիզիկայի ոլորտում 2014-ին Նոբելյան մրցանակի են արժանացել Իսամու Ակասակին, Հիրոսի Ամանոն և Սյուձի Նակամուրան, հայտնում է Лента-ն։ Այդ մասին հաղորդագրությունն առաջինը հայտնվել է Նոբելյան հանձնաժողովի Twitter-ի էջում, ինչպես նաև՝ մրցանակի կայքում:

 

Գիտնականները ստեղծել են էժան կապույտ լուսադիոդային լամպեր (հայտնի՝ կապույտ LED):

Նախորդ տարի այս մրցանակը հանձնվել է Փիթեր Հիգսին և Ֆրանսուա Էնգլերին:

 

Նախօրեին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի են արժանացել ամուսիններ Մայբրիտ և Էդվարդ Մոզերները, ինչպես նաև Ջոն Օ՛Կիֆին։



Պարգևատրման արարողությունը, ըստ ավանդույթի, կանցկացվի դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակի հիմնադրի՝ շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի մահվան օրը (1833-1896):

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակը տրվել է 3 գիտնականի՝ լուսադիոդների համար