Հայտնի քանթրի ոճի երգիչ Վիլի Նելսոնի հյուսն աճուրդում վաճառվել է 37.000 դոլարով
Ամերիկացի ամենահայտնի երաժիշտներից մեկի՝ քանթրի ոճի երգիչ Վիլի Նելսոնի հյուսն ամերիկյան աճուրդում վաճառվել է 37.000 ԱՄՆ դոլարով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Մազերը վաճառվել են մեկ այլ հայտնի քանթրի երգչի՝ Ուեյլ Ջենինգսի իրերի հետ, որը հյուսը ստացել է 1983-ին, երբ Նելսոնը կտրել էր մազերը՝ ավելի սթափ կյանքի անցնելու մտադրությամբ:
Ուեյլի իրերից ի թիվս այլնի 450 հազար դոլարով վաճառվել է նրա Ariel Cyclone մոտոցիկլետը, որը գնել էր 1958-ին:










