Ուկրաինայում վարձույթում կհայտնվի «Պուտինյան խաղեր» ֆիլմը

10:46 • 07.10.14

Կինոյի և ուրբանիստիկայի «86» միջազգային փառատոնն ուկրաինական վարձույթում կթողարկի ռեժիսոր Ալեքսանդր Գենտելևի «Պուտինյան խաղեր» վավերագրական ֆիլմը, գրում է Обозреватель-ը։

 

Դա բացահայտող պատմություն է Պուտինի անձնական նախագծի՝ 2014թ. Ձմեռային օլիմպիադայի նախապատրաստման ընթացքում միլիարդների յուրացման մասին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է նախորդ տարի Ամստերդամում՝ IDFA վավերագրական ֆիլմի միջազգային խոշորագույն փառատոնի ընթացքում։ Ֆիլմի պրոդյուսեր Սիմոնա Բաումանին առաջարկել են մոտ 1 մլն դոլար՝ ֆիլմը վարձույթից հանելու համար։

 

«Պուտինյան խաղեր»-ի հերոսներից մեկը նախկին շինարար Վալերի Մորոզովն է, ով փախել է Լոնդոն։ Նա պատմում է ռեժիսորին օլիմպիական նախագծերի «օտկատների» պահանջների մասին, ներառյալ՝ բացահայտ սպառնալիքները։
Ֆիլմի ցուցադրությունն արգելված է Ռուսաստանում։

 

Ուկրաինական վարձույթում այն կհայտնվի հոկտեմբերի 9-ին։
 

Ուկրաինայում վարձույթում կհայտնվի «Պուտինյան խաղեր» ֆիլմը