Տպավորիչ որմնանկարը զարդարում է Ռոտերդամի նորաբաց առևտրի սրահի առաստաղը (լուսանկարներ)
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում այցելուների առաջ դռներն է բացել նոր շուկան, ուր մտնելը կարող է գլխապտույտ առաջացնել:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` Ռոտերդամի հսկայածավալ Փակ շուկայի` հետաքրքիր տեսք ստացած կամարակապ առաստաղը պատված է 3300 քառ. մետր տարածք զբաղեցնող շրջանաձև որմնանկարով:
Նկարիչներ Առնո Կոենենի և Իրիա Ռոսկամի հեղինակած որմնանկարն ստացել է «Առատության եղջյուր» անվանումը: Այն պատկերում է վառ գույնի մրգեր, բանջարեղեն և այլ պարենային ապրանքներ: Որմնանկարը մեծանում է` տարածվելով երկնքի նման, ինչպես տաճարների առաստաղներին պատկերված որմնանկարները:
Նորակառույց շուկան թարմ մթերքների վաճառքի 100 տաղավար, 15 մթերային խանութ և 8 ռեստորան ունի: Այն նաև 228 բնակարան ունի` 1200 կայանատեղիով, ինչը կառույցը ամբողջական բնակելի համալիրի է վերածում:
























