«Առաքելությունն անիրագործելի է- 5» ֆիլմում Թոմ Քրուզը կնկարահանվի չինացի դերասանուհու հետ
«Առաքելությունն անիրագործելի է- 5» ֆիլմում գլխավոր դերերը կկատարեն Թոմ Քրուզը և չինացի դերասանուհի Չժան Ցզինչուն, գրում է Газета-ն։
Դեռևս դերասանուհու դերի բնույթը Paramount Pictures, Skydance և Bad Robot ընկերությունները գաղտնի են պահում։
Չժան Ցզինչուն ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից է Չինաստանում և Հոնկոնգում։
Ռեժիսոր Բրայան դե Պալմայի «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի 1-ին մասը թողարկվել է 1996-ին։ Նոր ֆիլմը նկարահանում է ռեժիսոր Քրիստոֆեր Մաքքուորին։










