Խնձոր ուտելը բարելավում է կանանց սեռական կյանքը. հետազոտություն

17:09 • 09.10.14

The Independent-ը հայտնում է իտալացի գիտնականների հետազոտության արդյունքը, որի համաձայն խնձոր ուտելը բարելավում է կանանց սեռական կյանքը:

 

Տրենտոյի Սանտա Կիարայի հիվանդանոցի մասնագետները սեռական բավարարության շուրջ հետազոտություն են անցկացրել 18 - 43 տարեկան առողջ, սեռական ակտիվ կյանքով ապրող 731 կանանց շրջանում:

 

Պարզվել է, որ ամեն օր խնձոր ուտելը կարող է ավելի լավ սեռական կյանքի երաշխիք լինել՝ հատկապես երիտասարդ կանանց շրջանում: 

 

Խնձորը կարմիր գինու ու շոկոլադի պես պոլիֆենոլ և անտիօքսիդանտ է պարունակում, որոնք նպաստում են արյան մղմանը սեռական օրգաններ:

Խնձոր ուտելը բարելավում է կանանց սեռական կյանքը. հետազոտություն