Բացահայտվել է ամենավտանգավոր քաղցկեղային սպիտակուցներից մեկի կառուցվածքը
Լոնդոնի Թագավորական քոլեջի բրիտանացի մասնագետներին հաջողվել է ստանալ տխրահռչակ BRCA2 սպիտակուցի կառուցվածքային պատկերը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Medical News Today-ին:
BRCA2 սպիտակուցի` մուտացիայի ենթարկված տարբերակը մեծացնում է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկային գործոնը: Սպիտակուցի կառուցվածքի բացահայտումը կարող է օգնել քաղցկեղի դեմ կիրառվող նոր թերապիայի զարգացման հարցում:
Պարզվել է, որ BRCA2 սպիտակուցները գործում են զույգերով, և յուրաքանչյուր զույգ փոխազդում է RAD51սպիտակուցի հետ:
RAD51-ի մոլեկուլները հավաքվում են ամբողջականությունը կորցրած ԴՆԹ թելերի վրա հենց BRCA2 սպիտակուցների միջոցով: Այնուհետև RAD51-ի մոլեկուլները ԴՆԹ թելերին համապատասխան առանձին թելեր են ձևավորում, որպեսզի վերականգնեն քայքայումը:










