Արևմտյան Եվրոպայում «բժշկական Instagram» անվամբ յուրօրինակ հավելված կթողարկվի
Արևմտյան Եվրոպայում արդեն տարվա վերջին կգործարկվի Instagram-ի պրոֆեսիոնալ տարբերակը՝ բժիշկների համար նախատեսված Figure 1 հավելվածը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:
Նախագծի հեղինակ, բժշկության դոկտոր Ջոշ Լենդի ստեղծած Figure 1 անունը ստացած հավելվածը հնարավորություն կտա բժիշկներին`փոխանակել հիվանդների լուսանկարները: Ներկա դրությամբ մոտ 150000 բժիշկ արդեն լուսանկարներ է ներբեռնել հավելվածում:
Չնայած այն հանգամանքին, որ հավելվածն ավտոմատ փակում է հիվանդների դեմքը և նրանց անձը չի բացահայտվում, սակայն որոշ փորձագետներ մտավախություն ունեն հիվանդների իրավունքների անձեռնմխելիությունը, այնուամենայնիվ, չի պաշտպանվի: Յուրաքանչյուր ոք կկարողանա անվճար լուսանկարներ տեղադրել Figure 1-ում:










