BMW ընկերությունը վարձել է Ferrari-ի նախկին գլխավոր ինժեներին
BMW ընկերությունը վարձել է Ferrari ընկերության նախկին տեխնիկական ինժեներ Ռոբերտ Ֆեդելիին: Այս մասին հաղորդում է motor.ru-ն՝ հղում կատարելով Automotive News-ին:
Ակնկալվում է, որ տեղափոխման վերաբերյալ պաշտոնական հայտարարարությունը կհրապարակվի այս ասմվա վերջին: Ռոբերտ ֆեդելին լքել է Ferrari ընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 13-ին:
Բացի այդ, ինչպես ընդգծել են իտալական արտադրության ներկայացուցիչները՝ նրա հրաժարականը բացառապես կապ չունի ընկերության տնօրեն Լուկա դի Մոնտեզեմոլոյի՝ ընկերությունը լքելու փաստի հետ:










