Ճապոնիայում մեծ տարածում է գտել նոր «ստի դետեկտորը» (տեսանյութ)

12:37 • 09.10.14

Ճապոնիայում մեծ տարածում է գտել «ստի դետեկտորի» տեսքով խաղալիքը, որն ամենավաճառվող ապրանքներից է, գրում է Oddity Central-ը:

 

Takara Tomy խաղալիք արտադրող ընկերությունը ստեղծել է Kokoro Scanner՝ «Սրտի սքաներ» կոչվող սարքը, որով, սրտի աշխատանքին հետևելու միջոցով, հայտնի է դառնում՝ արդյոք զրուցակիցը ճիշտ է ասում, թե ստում է:

 

Սարքն ամրացվում է ճակատին և սրտի աշխատանքը դիտարկում հարցերից առաջ ու հետո: Ստի դեպքում վառվում է կարմիր լույս, երբ սարքը չի կողմնորոշվում՝ ճիշտ է արդյոք պատասխանը, թե ոչ, վառվում է դեղին լույս: Ճշտի գույնը կանաչն է:

 

Սարքի արժեքն է 50 ԱՄՆ դոլար:

Ճապոնիայում մեծ տարածում է գտել նոր «ստի դետեկտորը» (տեսանյութ)