Համացանցում է հայտնվել նոր iPad Air-ի լուսանկարը
Համացանցում են հայտնվել լուսանկարներ, որոնք վիետնամական Tinhte.vn-ի պնդմամբ՝ Apple ընկերության նոր iPad Air պլանշետինն են:
Լուսանկարից պարզ է դառնում, որ միացման կոճակն այժմ համալրված է մատնահետքի սքաներով:
Անհետացել են ձայնի անջատման և էկրանի արգելափակման կոճակները, իսկ ականջակալի միացման անցքն ու անջատման կոճակը տեղափոխվել են վերև: Սակայն սա համարվում է ոչ թե iPad Air-ի վերջնական տարբերակը, այլ տարբերակներից մեկը:
Նոր iPad Air-ի շնորհանդեսը նախատեսված է հոկտեմբերի 16-ին:











