Porsche 911 Carrera GTS սպորտային մեքենան ավելի հզոր է դարձել (տեսանյութ)
Porsche ընկերությունը գաղտնազերծել է երկրորդ սերնդի 911 Carrera GTS կուպեն և կաբրիոլետը, որի հրապարակային ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերին Լոս Անջելեսի Motor Show-ի ժամանակ: Այս մասին հաղորդում է motor.ru-ն:
Սպորտային մեքենայի շարժիչի հզորությունը 400-ից 430 ձիաուժի է հասել: Նորացված մոդելը համալրվել է 3.8 լիտրանոց վեց մխոցանի տարբերակով, որն ընդունակ է աշխատել յոթ աստիճան մեխանիկական տուփի համադրությամբ:
Կուպեն զրոյից մինչև 100 կմ/ժ արագություն է բացում վայրկյանների, իսկ կաբրիոլետը՝ 4.2 վայրկայնի ընթացքում: Մաքսիմալ արագությունը 300 կմ/ժ է կազմում:
Սպորտային մեքենան համալրվել է նաև մգեցված բիքսենոնային հեռարձակներով, արտանետման քրոմացված խողովակներով, ընդլայնված անվաթևերով, ինչպես նաև՝ թեթևաձույլ 20 դույմանոց սև այլումինե սկավառակներով:
Մեքենաները Եվրոպական շուկա դուրս կգան նոյեմբերի վերջին:














