Գիշերային ժամերին քաղցկեղային ուռուցքների աճն առավել ինտենսիվ է դառնում, քան օրվա ընթացքում
Գիտնականները պարզել են, որ քաղցկեղածին ուռուցքների աճը շարունակաբար տեղի չի ունենում: Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Science World Report-ին՝ երկու տարբեր բջջային ընկալիչների միջև եղած փոխազդեցությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բջջիջների մակերեսին կամ ներսում գտնվող սպիտակուցային մոլեկուլների ընկալուչները մասնակից են դառնում բջիջների միջև տեղի ունեցող բիոքիմիական ազդակներին:
Գիտնականներն ուսումնասիրել են այլընտրանքային մակամաշկային ընկալիչների աճի գործոններն ու գլյուկոկորտիկոիդները: Պարզվել է, որ մակամաշկային ընկալիչների աճի գործոնը նպաստեում է տարատեսակ, այդ թվում նաև՝ քաղցկեղածին բջջիջների աճին և միգրացիային:
Գլյուկոկորտիկոիդները ստերոիդային հորմոններ են, որոնք կարևոր դերակատարություն են ունենում օրվա ընթացքում առաջացած՝ մարմնի էներգիայի պահպանման գործում:
Գիտնականները պարզել են, որ բջիջների միգրացիան, որը նպաստում է մակամաշկային ընկալիչների աճին, ճնշվում է, երբ գլյուկոկորտիկոիդային ընկալուչները կապվում են ստերոիդային հաղորդիչների հետ, ինչն առավել ակտիվ է դառնում գիշերային ժամերին՝ քնի ընթացքում:










