Առաջնորդման ձիրքը ձեռքբերովի, ոչ թե բնածին որակ է
Առաջնորդ չեն ծնվում, այլ դառնում են, իսկ առաջնորդի որակների զարգացումը պետք է որոշակի ճանապարհ անցնի: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Psych Central-ին:
Առաջնորդման ձիրքի ընդամենը 30%-ն է գենետիկորեն փոխանցվում, իսկ մնացած 70%-ը ձեռք է բերվում փորձի շնորհիվ: Իլինոյսի համալսարանի գիտնականները 15 շաբաթական կուրսեր են անցկացրել, որն ավարտելուց հետո մասնակիցները առաջնորդման ունակություններին են տիրապետել:
Կուրսեր անցած մասնակիցները հայտնել են առաջնորդման համար երեք կարևոր արդյունքի՝ հմտությունների և մոտիվացիայի ղեկավարման ընդունակությունների, ինքնագնահատականի կամ ինքնավստահության մասին:
Գիտնականները պնդում են, որ առաջնորդման տանող ճանապարհը երեք հիմնաքարից՝ պատրաստակամությունից, ցանկությունից և հնարավորություններից է բաղկացած: Մարդը երբեք չի կարող հաջորդ քայլին անցնել՝ չյուրացնելով նախորդներից որևէ մեկը:










