Բիլ Գեյթսը 18 մլն դոլարով ռանչո է գնել (լուսանկարներ)
Microsoft ընկերության համահիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդկանցից Բիլ Գեյթսը 18 մլն դոլարով գնել է Սան Դիեգոյից (Հարավային Կառոլինա) ոչ հեռու գտնվող Paseana հայտնի ռանչոն, գրում է ДНИ.ru-ն։
Paseana ռանչոն ունի 92 հա տարածքով ձիարշավարան, տուն հյուրերի համար և գրասենյակ, մեծ ձիթենու այգի, անասնաբուժական կլինիկա և 5 վայր ձիերի պահման համար։
Ռանչոն կառուցվել է զտարյուն ցեղատեսակի ձիերի բուծման համար, սակայն նախկին սեփականատերը՝ տիկին Քրեյգը, փակել է այն 2013-ին։ Նա մի քանի տարի շարունակ փորձել է վաճառել այն։
Նախկին սեփականատիրոջ ներկայացուցիչը նշել է, որ նոր տերը խոստացել է պահպանել և շարունակել զարգացնել այս վայրը, քանի որ այն շատ կարևոր է ամբողջ շրջանի համար։























