Սպիտակ տան կիբերանվտանգության բաժնի ղեկավարն առաջարկել է գաղտնաբառերը սելֆիներով փոխարինել
Սպիտակ տան կիբերանվտանգության բաժնի ղեկավար Մայքլ Դենիելն առաջարկել է հրաժարվել տվյալների պահպանման ընդունված տարբերակներից, մասնավորապես՝ գաղտնաբառերից, և այլընտրանքային տարբերակներ կիրառել: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով SecurityLab-ին:
Մայքլ Դենիելն առաջարկել է գաղտնաբառերը կենսաչափական տվյալներով, մատնահետքերով և նույնիսկ՝ սելֆիներով փոխարինել:
Դենիելը վստահեցրել է, որ այդ տարբերակով օգտատերերը լիարժեք կիբերպաշտպանվածություն կունենան:










