2020թ. լոնդոնյան մետրոյում կշահագործվեն ինքնավար գնացքներ (լուսանկարներ, տեսանյութ)

09:30 • 10.10.14

Լոնդոնյան PriestmanGoode բյուրոն Transport for London կազմակերպության հետ համատեղ ստեղծել է գնացքի 2 տարբերակ, որոնք մոտ ժամանակում շահագործման կհանձնվեն քաղաքում, գրում է buro247.ru-ն։

 

Գնացքների մոդելների մի մասը կունենա մեքենավարի խցիկ, մյուս մասը՝ ոչ։ Ինքնավար մոդելը, որը կհայտնվի 2020թ. կեսերին, ինչպես և 16 մլրդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ողջ նախագիծը, արդեն հաստատվել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի կողմից։


 

2020թ. լոնդոնյան մետրոյում կշահագործվեն ինքնավար գնացքներ (լուսանկարներ, տեսանյութ)