Բժիշկները պարզել են, թե ինչպես կարել է ստիպել օրգանիզմին՝ պայքարել քաղցկեղի դեմ

00:27 • 10.10.14

Իմունոթերապիան, որը հնարավորություն է տալիս ակտիվացնել մարդկանց իմունային պաշտպանվածությունը, գլխավոր դերակատարություն է ունենում քաղցկեղի բուժման պարագայում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Medical News Today-ին:


Վերջերս տեղի ունեցած բացահայտումը կարող է առավել արդյունավետ դարձնել հակաքաղցկեղային թերապիան: Օհայո համալսարանի քաղցկեղային կենտրոնի գիտնականները հայտնաբերել են NF-kB մոլեկուլը, որն օգնում է քաղցկեղածին բջիջներին՝ անջատվել իմունային համակարգից:


Եվ եթե մոլեկուլի ինգիբիտոր ստեղծվի, ապա քաղցկեղի հետ կապված՝ իրավիճակը ամբողջ աշխարհում կտրուկ կփոխվի: Վերջին ուսումնասիրությունները նույնպես ցույց են տվել, թե ինչպես է սովորական և քաղցկեղային բջիջների փոխազդեցությունը նպաստում քաղցկեղի ուռուցքների արագ աճին:


Այսպիսով, NF-kB մոլեկուլը նպաստում է բջջային անջատման գործընթացի խանգարման հետևանքով քաղցկեղի առաջացմանը: Տվյալներից դատելով՝ NF-kB-ը իմունիտետը ճնշող գեների ամբողջական ցանց է ղեկավարում, որը թույլ է տալիս քաղցկեղին՝ խուսափել իմունային հարձակումից: Իսկ ահա NF-kB-ի արգելափակումը ուռուցքները բացարձակապես անպաշտպան կդարձնի:
 

Բժիշկները պարզել են, թե ինչպես կարել է ստիպել օրգանիզմին՝ պայքարել քաղցկեղի դեմ