Սնոուդենի բացահայտումից հետո Apple և Google ընկերությունները բարելավել են սմարթֆոնների անհատական տվյալների պաշտպանությունը
ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից ամերիկյան հատուկ ծառայությունների անօրինական գործողությունների բացահայտումը սմարտֆոններ արտադրող առաջատար ընկերություններին ստպել է բարելավել օգտատերերի անձնական տվյալների անվտանգության մակարդակը իրենց արտադրանքում: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով USA Today-ին:
Apple iOS 8 սարքերի օպերացիոն համակարգերի նոր տարբերակի թողարկումից հետո ընկերությունը հայտարարել է, որ այժմ նկատելիորեն բարձրացվել է օգտատերերի անհատական տվյալների պաշտպանության մակարդակը:
Ընկերության կողմից ստացված տվյալների համաձայն՝ օպերացիոն համակարգի նոր տարբերակի շնորհիվ կկոդավորվեն բոլոր սմարտֆոնները, և մուտքի իրավունք կընձեռվի միմիայն նրանց, ովքեր կիմանան գաղտնաբառը:










