700 ձիաուժ հզորությամբ Tesla Motors-ը ինքնուրույն կայանատեղի կփնտրի

23:48 • 10.10.14

Հինգշաբթի հայտնի է դարձել Model S էլեկտրական սեդանի բնութագիրը, որոնց մասին պատմել է Tesla Motors ընկերության տնօրեն Էլոն Մասկը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

 Էլոն Մասկը խոստացել է, որ մոտ ժամանակներս Model S-ը լիաքարշակ մեքենա կդառնա, ինչը նրան ընդամենը 3.2 վայրկյանում 96 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորություն կընձեռի: Էլեկտրական սեդանին նման արագության զարգացման հնարավորություն կտրվի երկակի շարժիչի շնորհիվ:


Առջևի լիսեռները կպտտի 224 ձիաուժ հզորությամբ կոմպլեքսը՝ այն պարագայում, երբ հետևի լիսեռները կպտտի 476 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչը, որն ընդհանուր առմամբ՝ սեդանին 700 ձիաուժ հզորություն է տալիս:


Հզոր շարժիչից բացի Model S սեդանը մի շարք հեղափոխական գործառույթներ կունենա: Այն կհագեցվի 360 աստիճան ուլտրաձայնային սոնարով, որը հնարավորություն կտա զգալի հեռավորության վրա տեսանելի դարձնել խոչընդոտները:

 

Մեքենան ինքնուրույն կկարգավորի արագությունը ճանապարհի վրա:


Սեդանը կհամալրվի նաև կայանման հատուկ սենսորներով, որը ավտոմեքենային հնարավորություն կտա ինքնուրույն ընտրել կայանատեղին և ավտոտնակից դուրս գալու ուղղությունը:

 

700 ձիաուժ հզորությամբ Tesla Motors-ը ինքնուրույն կայանատեղի կփնտրի