Բիլիարդն ու գարեջուրը կօգնեն տարեցներին՝ երկարաձգել կյանքի ակտիվ շրջանը
Բիլիարդ խաղալու ժամանակ մի գավաթ գարեջրի վայելքը կօգնի տարեցներին՝ երկարաձգել կյանքի ակտիվ շրջանը: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Daily Express-ին:
Դանիացի գիտնական Ասկե Լասենը վստահորեն պնդում է, որ բիլիարդն ու գարեջուրը անհրաժեշտ է ներառել ԵՄ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության «ակտիվ ծերացման» պաշտոնական ծրագրի փաստաթղթերում:
«Բիլիարդը հնարավորություն է տալիս հաճույք ստանալ խաղից և մարզում է ծերացած մկանները, իսկ փրփրուն խմիչքի չափավոր օգտագործումը դրական էմոցիոնալ տրամադրվածություն է առաջացնում, որն էլ նպաստում է ակտիվ կյանքի երկարաձգմանը»,-նշել է դանիացի գիտնականը:










