ՆԱՍԱ-ն հրապարակել է Արևի լուսանկար, որն ըստ գործակալության՝ Հելոուինի դդումն է հիշեցնում (լուսանկարներ)
Ամերիկյան օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, իր կայքում հրապարակել է Արևի լուսանկար, որը Հելոուին տոնի դդումն է հիշեցնում:
Twitter սոցցանցի օգտատերերը, որտեղ նույնպես տեղադրվել է լուսանկարը, հաստատել են նմանությունը և սկսել ակտիվ քննարկել:
Նման լուսանկար ստանալու համար գործակալության գիտնականները միացրել են Արեգակի մի քանի լուսանկար՝ արված տարբեր ալիքային դիապազոններում:



Հնագույն կելտական տոնը նշվում է ԱՄՆ-ում և Կանադայում հոկտեմբերի ավարտին և նոյեմբերի սկզբին (հիմնականում՝ հոկտեմբերի 31 – նոյեմբերի 1)։ Այս տոնը տարածում է գտնում նաև Ռուսաստանում և Եվրոպայում:
Ամերիկացիներն այն անվանում են նաև «Դդումի տոն»։ Դդումը Հելոուինի չար ուժերի գլխավոր հատկանիշն է։ Այս օրը նրանք դդումից տարբեր ուտելիքներ են պատրաստում ու համտեսում։ Բացի ուտելիքներից դդումներով փորագրություններ են անում, մոմեր վառում դդմի ներսում և այլն։ Անգամ լողում են դդումե նավակներով։ Եվ մեծահասակները, և երեխաները անհամբերությամբ են սպասում տոնին։ Այս օրը երեխաները թակում են մարդկանց դռներն ու քաղցրավենիք պահանջում։











