Լուսնային խավարումները կարող են վտանգել մարդկանց առողջությունը

22:59 • 11.10.14

Հարյուրամյակներ շարունակ մարդիկ զգուշացել են արևային և լուսնային խավարումներից: Այսօր գիտնականների մի մասը կարծում է, որ նման երևույթները կարող են վտանգել մարդկանց առողջությունը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Svopi.ru-ին:


Գիտնականների կարծիքով՝ արևային և լուսնային խավարումներն առավել վտանգավոր են հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց համար:


Կոմպլեմենտար բժշկության դոկտոր Վլադիմիր Պարենագոյի խոսքով՝ մարդը բնության մի մասնիկն է, և եթե բնական երևույթները ազդեցություն են գործում ձկների, կենդանիների և բուսականության վրա, ապա նույնը հավանական է նաև մարդկության պարագայում:

 

Փորձագետները խորհուրդ են տալիս նման իրավիճակներում ցնցուղ ընդունել, սննդակարգից հանել ծանրամարս մթերքները և հետևել արյան շրջանառությանը:
 

Լուսնային խավարումները կարող են վտանգել մարդկանց առողջությունը