Microsoft-ն ընկերների շրջանում ներկայացվող խաչաձև պլատֆորմային հրապարակումների համար նոր հավելված է թողարկել (տեսանյութ)
Fuse լաբորատորիան Microsoft Research-ի շրջանակում նոր անվճար Xim ծրագիրն է թողարկել, որն առավել հարմարավետ կդարձնի ընկերների համար լուսանկարների հրապարակումը: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով 3DNews-ին:
Նոր հավելվածն իրենից այսպես կոչված՝ վիրտուալ խաչաձև պլատֆորմային սլայդ շոու է ներկայացնում, որի օգնությամբ հնարավոր է դառնում լուսանկարները հերթականությամբ պտտեցնել՝ գտնվելով սենյակում` առանց սարքերի փոխանակման:
Լուսանկարները կպահպանվեն և կցուցադրվեն բոլոր ընկերների բջջային սարքերում, ընդ որում՝ կարևոր չէ, թե ինչ՝ Windows Phone, Android թե iOS հարթակով է աշխատում տվյալ սարքը:










