Քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունները պատրաստ են ջեռուցման տարեշրջանին

23:08 • 03.11.14

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր ուսումնական հաստատություններում փորձարկված են ջեռուցման համակարգերը և դրանք պատրաստ են ջեռուցման տարեշրջանին:

 

«Այսօրվա վիճակով այդ ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմը համապատասխանում է պահանջվող չափորոշիչներին»,-ասաց Արթուր Սարուխանյանը՝ շարունակելով. «Եթե անհրաժեշտություն լինի ջեռուցելու՝ եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված, բնականաբար, կա քաղաքապետի հստակ հանձնարարականը՝ չնայել նրան, որ տարեշրջանը կոնկրետ ինչ-որ օրով է սկսում, այլ անմիջապես միացնել ջեռուցման համակարգերը և ապահովել համապատասխան ջերմային ռեժիմ»: