Դրոշմապիտակավորումից հետո դեղերը 2-5 դրամից ավելի շատ է թանկանալու. Սամվել Զաքարյան

21:40 • 03.11.14

Դեղերի դրոշմապիտակավորումից հետո դրանք 2-5 դրամից ավելի շատ են թանկանալու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը` անդրադառնալով առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի այն պնդմանը, որ դեղերի դրոշմապիտակավորումը չի հանգեցնի դեղերի գների էական բարձրացմանը, իսկ դրոշմապիտակավորման արժեքը կարող է լինել 2-5 դրամ:

 

«Մենք իրենց խնդրել ենք ներկայացնել, թե ինչ հետազոտությունների հիման վրա են դա ասում»,-նշեց Սամվել Զաքարյանը և ավելացրեց, որ իրականում ոչ մի հետազոտություն չկա, պարզապես ինչ-որ հաշվարկ են արել:

 

Նա նշեց, որ չնայած իրենց բարձրացրած մտահոգությունները, բողոքները հաշվի չեն առնվում, ամեն դեպքում՝ իրենք շարունակելու են պայքարել: