Ադրբեջանական մամուլը վրդովված է Լոնդոնում Ղարաբաղը Հայաստանի տարածք ներկայացնելուց

16:34 • 03.11.14

Musavat.com-ը հայտնում է, որ Ադրբեջանը վրդովված է այսօր Լոնդոնում մեկնարկած Travel Market միջազգային ցուցահանդեսին Հայաստանի ներկայացվածությունից:

 

Բանն այն է, որ արդեն 35-րդ անգամ անցկացվող հեղինակավոր ամենամյա տոնավաճառին Հայաստանի տաղավարում առկա է  ստենդ՝ տեղեկատվությամբ, որ Ղարաբաղը Հայաստանի մասն է:

 

Սա վրդովմունք է առաջացրել ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների շրջանում, ովքեր էլ հենց հրավիրել են ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրությունը:

 

Աղբյուրը հույս է հայտնում, որ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը բողոք կհղի և կհարկադրի հեռացնել տվյալ ստենդը:

 

Նշված տոնավաճառը նաև լայն գործարար համաժողով է, որի շրջանակներում զբոսաշրջային գործակալությունները նորանոր երկրներ են բացահայտում և ուղղություններ ընտրում: