Մալայզիայի կառավարությունը մտադիր է կործանված Boeing-777-ի բեկորներից հուշարձան կառուցել
Մալայզիայի կառավարությունը հայտնել է հուլիսին Ուկրաինայի օդային տարածքում կործանված Boeing-777-ի մնացորդներից հուշարձան կառուցելու մտադրության մասին:
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը` BBC-ին հղումով, Մալայզիայի տրանսպորտի նախարարի խոսքով` հուշարձանը կկանգնեցվի հանրային վայրում` ի հիշատակ օդանավով թռչող 298 ուղևորի և անձնակազմի անդամների:
Հիշեցնենք, որ ավիավթարը տեղի է ունեցել հուլիսի 17-ին, երբ Malaysia Airlines-ին պատկանող օդանավը, որը MH17 չվերթով Ամստերդամից Կուալա Լումպուր էր թռչում, կործանվել էր Դենոցկի շրջանում:










