10-ամյա ամերիկուհին կաթվածահար վիճակում է հայտնվել հարբուխի դեմ պատվաստումից հետո

21:07 • 03.11.14

Ֆլորիդայում բնակվող 10-ամյա աղջիկը շուրջ մեկ տարի կաթվածահար վիճակում է գտնվում ուղեղի հազվադեպ բորբոքման պատճառով, ինչն ըստ նրա ընտանիքի անդամների` հարբուխի դեմ ստացված պատվաստանյութի հետևանք է:


Ինչպես գրում է Daily Mail-ը` ամերիկուհի Կառլա Գրիվնայի խոսքով` իր դուստրը` Մարիսեն, մինչև անցյալ տարի ակտիվ և առողջ կյանք է վարել: Անցյալ նոյեմբներին մայրը նրան տարել է հարբուխի դեմ սեզոնային պատվաստման:

 

Անմիջապես հաջորդ օրը մայրն աղջկան կաթվածահար վիճակում է գտել անկողնում պառկած վերջինս չի կարողացել վեր կենալ, շարժվել կամ խոսել: Հիվանդանոցում հայտնել են, որ նրա մոտ ուղեղի և ողնուղեղի հազվադեպ բորբոքում է առկա: Դեպքից մեկ տարի անց էլ աղջիկը գրեթե չի շարժվում:


Paralyzed: Marysue is almost completely nonverbal and can hardly move, remaining mainly in her bed or wheelchair

Healthy: Grivna said that Marysue loved singing and playing before her paralysis from acute disseminated encephalomyelitis