Քաղցկեղով տառապող 29-ամյա ամերիկուհին, ով կյանքից արժանապատվորեն հեռանալու որոշում էր կայացրել, վերջ է դրել իր կյանքին

20:12 • 03.11.14

29-ամյա ամերիկուհին, ով տառապում էր մահացու քաղցկեղով և նախկինում հայտնել էր առանց տանջանքների մահանալու իր իրավունքի մասին, վերջ է դրել իր կյանքին` շրջապատված հարազատներով:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Բրեթանի Մեյնարդը կյանքից հեռացել է Փորթլենդի իր տանը: Նախկինում կինը, իմանալով, որ իրեն քիչ ժամանակ է մնացել ապրելու, որոշել էր դադարեցնել իր կյանքը նոյեմբերի 1-ին, ինչի համար էլ տեղափոխվել է Օրեգոն, որտեղ գործում է կյանքից ինքնակամ հեռանալու օրենքը:



Ուղեղի 4-րդ աստիճանի քաղցկեղով տառապող կինն, իր որոշումը կայացնելով, ֆեյսբուքում հետևյալ գրառումն է կատարել. «Ցտեսություն բոլոր իմ թանկագին ընկերներին և ընտանիքին, որոնց ես սիրում եմ: Այսօր այն օրն է, երբ ես որոշել եմ հեռանալ կյանքից արժանապատվորեն»:
 

'Today I chose to die with dignity': According to friends and family of Brittany Maynard, she passed away in her Portland, Oregon, home after her condition worsened. She was surrounded by family and friends

Goodbye: The 29-year-old mother wrote on Facebook : 'Goodbye to all my dear friends and family that I love

Happy memories: Maynard, second right, and her husband were joined by her mother and stepfathe