Լոնդոնում Էբոլայի կասկածանքով կին է հոսպիտալացվել
Արևմտյան Աֆրիկայից Բրիտանիա ժամանած մի կնոջ, ում անունը չի հաղորդվում, տեղափոխել են Լոնդոնի Թութինգ թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ հոսպիտալ՝ մահացու Էբոլա վիրուսի ախտորոշման նպատակով, գրում է բրիտանական Daily Star-ը։
Կինը ջերմել է, և այժմ բժիշկների հսկողության տակ է։
Հիվանդանոցի խոսնակն ասել է, որ անցյալ գիշեր ժամանած կինն ուշադրություն է գրավել, քանի որ Էբոլա տենդի նախանշաններն է ցույց տվել։
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ չնայած դրան, այդքան էլ հավանական չէ, որ կինը վարակված լինի Էբոլայով, սակայն կանխարգելիչ միջոցներ ձեռնարկվում են։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ Լիբերիայում գրանցվել է 2.413, Սիերա Լեոնեում՝ 1.510, Գվինեայում՝ 1.018, Նիգերիայում 8 մահվան դեպք։











