Գերմանիայում 1936 թվականի ինքնաթիռն ուղևորներ է տեղափոխում (լուսանկարներ)

17:49 • 03.11.14

Գերմանիայում 1936 թվականի հազվագյուտ ինքնաթիռը դեռևս լավ վիճակում է և մինչ օրս թռիչքներ է իրականացնում: Թռիչքներն իրականացնում է Deutsche Lufthansa Berlin Stiftung-ը, որն ամեն ամառ Գերմանիայի քաղաքներով շրջագայություն է կազմակերպում: Յունկերսով կարող են թռչել բոլոր ցանկացողները, բավական է կայքում գնել տոմսը:

 

Մոտ 80 տարեկան մեքենայի համար Յունկերսի սրահը շատ հարդարված տեսք ունի: Աթոռների գրպաններում դրված են անվտանգության վերաբերյալ հրահանգները:

 

Անձնակազմը բաղկացած է երկու օդաչուից, բորտուղեկցորդուհուց և մեխանիկից:

 

Յունկերսը սովորաբար թռչում է մոտ 200 մետր բարձրության վրա, այնպես որ հնարավոր է լինում միաժամանակ դիտել նաև Գերմանիայի տեսարժան վայրերը:


Ինչպես նշում է korrespondent.net-ը, դա Գերմանիայում միակ նման ինքնաթիռն է: