Էբոլան բարդացնում է Լասսա տենդը հաղթահարելու պայքարը

17:58 • 03.11.14

Լասսա տենդը մոռացության է մատնվել Էբոլայի համաճարակի ֆոնին, և բուժաշխատողները զգուշացնում են, որ հնարավոր է ապագայում դրա դեմն առնելու համար բավարար ռեսուրսներ չունենան, եթե Լասսան տարածվի։ 

 

Առաջին հայացքից Լասսա վիրուսը նման է Էբոլա վիրուսին։ Հնարավոր է արյունահոսություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում։

 

Սակայն Էբոլան նոր բռնկված համաճարակ է, իսկ Լասսան մշտապես ներկա է եղել աֆրիկյան երկրներում։ Ամեն տարի Լասսայով վարակվում է 300.000-ից մինչև 500.000 մարդ, որոնցից միջինը մահանում է 20.000-ը։

 

Բոլոր այն երկրներում, որտեղ այժմ Էբոլայի համաճարակն առկա է, առկա է նաև Լասսա տենդը։ Էբոլան հաջողությամբ հաղթահարելուց ընդամենը մի քանի շաբաթ անց Նիգերիայի ԶԼՄ-ները հայտնել են Օյո նահանգում Լասսայի վարակի կրկնման դեպքերի մասին։

 

Լասսա հեմոռագիկ տենդն առաջանում է Լասսա վիրուսից և առաջին անգամ նկարագրվել է 1969-ին Նիգերիայի Լասսա քաղաքում, որտեղից էլ ստացել է իր անվանումը։

 

Լասսա տենդի վիրուսը տարածվում է առնետների միջոցով։ Կրծողները տեղափոխում են վիրուսը մարդկանց տներ և մթերային խանութներ, որտեղից էլ սկսվում է համաճարակը։ Առնետները հատկապես ակտիվ են երաշտի ժամանակ՝ նոյեմբերից ապրիլ ամիսներին։ 

 

Սիերա Լեոնեում արդեն մի քանի տասնյակ վարակվածներ կան, ասել է պրոֆեսոր Ռոբերտ Գարին Տուլանի համալսարանից, ով արդեն մեկ տասնամյակ է ուսումնասիրում է Լասսա տենդն Արևմտյան Աֆրիկայում։ 

 

Այն ունի 70 տոկոս մահացություն և կարող է մարդուց մարդ փոխանցվել։ 

Medical staff at Kenema Hospital, Sierra Leone

Medical staff take a blood sample from a suspected Ebola patient at the government hospital in Kenema in Sierra Leone