Հոլանդացին «սելֆի» է արել մեծ ճերմակ շնաձկան հետ (տեսանյութ)
Հոլանդացի լուսանկարիչը «սելֆի» է արել մեծ ճերմակ շնաձկան հետ, հայտնում է Russia Today-ը:
59-ամյա Պետեր Վերհուգը լուսանկարն արել է Մեքսիկայի ափերի մոտ: Դրա համար նա դուրս է եկել պաշտպանիչ հատուկ «վանդակի» միջից, որից աշխատում են ստորջրյա լուսանկարիչները: Մեծ ճերմակ շնաձկան հետ լուսանկարը հերթականն է նրա «հավաքածուում». սեպտեմբերից ի վեր նա լուսանկարվում է ամենատարբեր վտանգավոր ծովային արարածների հետ:
Սակայն լուսանկարիչը կարևոր է համարել նաև մեսիջ փոխանցել այս կերպ, թե շնաձկները մարդակեր չեն, նրանք գիշատիչ են, սակայն նրանց զոհը ձկներն ու փոկերն են:
Աղբյուրը նկատում է, որ օրիգինալ «սելֆի» անելն ավելի ու ավելի բարդ գործ է դառնում:










