Աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումը աննշան կմեղմի սոցիալական խնդիրները. Կարինե Մադոյան

19:33 • 04.11.14

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի սոցիալ-տնտեսական բաժնի պետ Կարինե Մադոյանը գտնում է, որ 2015 թվականի բյուջեում նախատեսած աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումը երկրում աննշան կմեղմի սոցիալական խնդիրները:

 

Նա նշեց, որ պետք է հաշվի առնել նաև, թե ինչպիսի գնաճ կունենանք գալիք տարի: «Այդ կենսաթոշակը չի կարող բավարար լինել, քանի որ նվազագույն սպառողական զամբյուղը մոտավորապես 56-58 հազար դարմ է, որը գոյատևելու, չմեռնելու համար է: Ի՞նչ եք կարծում, եթե միջին կենսաթոշակը 40 հազար դրամ պետք է դառնա, դա կարո՞ղ է ապահովել սոցիալական խնդիրների լուծումը, բնականաբար՝ ո´չ»,-ասաց նա:

 

Կարինե Մադոյանը գտնում է, որ բյուջեն ավելացնելու համար նախևառաջ՝ պետք է չարաշահումները վերանան: «Մենք այսօր ունենք 52,1 տոկոս ոչ ֆորմալ զբաղվածություն, հասկանալի է որ կեսից ավելի ոչ ֆորմալ զբաղվածությունը չի կարող բյուջե լցնել, այդ հարցերը պետք է կարգավորել առաջնահերթ»,-ասաց նա: