Բակո Սահակյանն ընդունել է «Տանկային երկամարտ-2014» միջազգային մրցույթում փոխչեմպիոնի տիտղոսին արժանացած տանկիստներին

18:51 • 04.11.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ընդունել է «Տանկային երկամարտ-2014» միջազգային մրցույթում փոխչեմպիոնի տիտղոսին արժանացած տանկիստներին և նրանց մարտական պատրաստության ապահովման գործում աչքի ընկած սպաներին:

 

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագի աշխատակազմից՝ Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին և պարգևատրել նրանց արժեքավոր նվերներով:


Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: