Դևիդ Բեքհեմի որդին նկարահանվել է Burberry ընկերության ամանորյա գովազդում (լուսանկարներ, տեսանյութ)
Ռոմեո Բեքհեմը դարձել է առաջին երեխան Բեքհեմների ընտանիքից, ով մոդելային կարիերա է սկսել. դեռ 10 տարեկանում նա նկարահանվել էր Burberry ընկերության գովազդում։
Երկու տարի անց նա վերադարձել է բրիտանական ապրանքանիշի թիմ՝ դառնալով տոնական նկարահանումների գլխավոր հերոսը, գրում է buro247.ru-ն։
Burberry Festive գովազդային արշավում Ռոմեոն ստացել է գլխավոր դերը։ Բացի «ոսկե» ֆոտոսեսիայից, համացանցում հայտնվել է նաև From London with Love ֆիլմը։
![]()













