Բուլղարիայում կինն ինքնահրկիզվել է նախագահի նստավայրի դիմաց
Բուլղարիայի մայրաքաղաքում մի կին ինքնահրկիզվել է երկրի ղեկավարի նստավայրի դիմաց: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Դեպքի վայրից կնոջը տեղափոխած բուժաշխատողները հաստատել են, որ նա ծանր այրվածքներ է ստացել, սակայն կենդանի է: Սա Բուլղարիայում գրանցված նմանատիպ առաջին դեպքը չէ, անցյալ տարի նմանատիպ մի շարք դեպքերի արդյունքում 6 մարդ է մահացել:
Վերլուծաբանների կարծիքով՝ այդ ծայրահեղ քայլի պատճառ է դառնում երկրի բնակչության աղետալի ֆինանսական վիճակը և իրավիճակը շտկելու համար հավատի բացակայությունը:










