Չինաստանի գյուղերից մեկի բնակիչները կովի և այծի թրիքից պատրաստված թուրմ են ըմպում` քաղցկեղի դեմ պայքարելու համար

20:40 • 04.11.14

Չինաստանի Հունան նահանգի գյուղերից մեկի բնակիչները բավականին տարօրինակ եղանակ են հայտնաբերել առողջ մնալու համար: Նրանք իրականում խմում են կովի թրիքից ու այծի կղանքից ստացված խառնուրդի հեղուկը և հավատում են, որ այդ «հրաշք» միջոցը բուժում է քաղցկեղն ու այլ հիվանդություններ:


Ինչպես գրում է Oddity Central-ը` գյուղացիներն սկսել են կիրառել այդ դեղամիջոցը, երբ գյուղի 66-ամյա բնակչուհին, ով տառապում էր քաղցկեղով, մի օր առավոտյան արթնանալով՝ իր որդուն խնդրել է կենդանական մնացորդ հավաքել, որոնք ինքն այնուհետև չորացրել է և դրանց փոշուց լուծույթ պատրաստել:


Ըստ կնոջ պատմածի` անցյալ հունվարին իր մոտ թոքերի քաղցկեղ են ախտորոշել, սակայն բուժումները որևէ օգուտ չէին տալիս: Կինն այնուհետև երազ է տեսել, որում ձայնը նրան ասել է՝ խառնել կովի և այծի թրիքը և խմել: «Դեղամիջոցն» օգտագործելուց հետո ինքն իրեն ավելի լավ է զգում, և չնայած հիվանդանոց չի այցելել` ստուգվելու համար, այնուամենայնիվ՝ գյուղացիները հավատում են նրան և սկսել են կիրառել այդ «հրաշք» միջոցը:

miracle-cure

 

 

miracle-cure2