ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է Կոնչիտա Վուրսթի հետ
«Եվրատեսիլ-2014» մրցույթի հաղթող, ավստրիացի երգիչ Թոմաս Նոյվիրթը, որը հայտնի է Կոնչիտա Վուրսթ կեղծանվամբ, հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, հայտնում է Yahoo News-ը:
Դա տեղի է ունեցել Վիեննայում՝ ՄԱԿ-ի գրասենյակում: Նրանք միասին կոչ են արել վերջ դնել մարդու սեռական կողմնորոշումից բխող կողմնակալ վերաբերմունքին: Եվ համերաշխության կոչ հղել:
Բան Կի Մունը ներկաներին ասել է, որ խտրականությունը տեղ չունի ՄԱԿ-ում և 21-րդ դարում: Նա նաև կրկնել է Կոնչիտայի՝ «Եվրատեսիլում» ասած խոսքը՝ «մեզ չեն կանգնեցնի»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև գովել է Կոնչիտային՝ այլազանություն և հարգանք տարածելու համար: Կոնչիտան իր հերթին ասել է, թե երազում է այնպիսի ապագայի մասին, երբ մարդիկ այլևս չեն քննարկի սեռական կողմնորոշումը կամ մաշկի գույնը: Կոնչիտան նաև կատարել է իր եվրատեսիլյան Rise Like a Phoenix երգը:










