Նորածին ընձուղտին անուն տալու իրավունքն ամերիկյան կենդանաբանական այգին վաճառել է 150.000 դոլարով
ԱՄՆ Դալաս քաղաքի կենդանաբանական այգում ընդամենը մեկ շաբաթ առաջ ընձուղտի ձագ է ծնվել, սակայն նրան փոքրիկ ասել հնարավոր չէ։ Երկմետրանոց կենդանին, ի դեպ, ընդհանրապես անուն չունի։ Նորածնին անուն տալու իրավունքը վաճառվել է 150.000 դոլարով, գրում է Комсомольская правда-ն։
«Այգու նորածին կենդանուն անուն տալու իրավունքը վաճառվել է արդեն ավանդույթ դարձած աճուրդի ընթացքում։ Ստացված միջոցները մենք պատրաստվում ենք տրամադրել բարեգործությանը, իսկ ավելի ստույգ՝ աֆրիկյան երկրներում ընձուղտների պահպանմանը»,- նշել է այգու մամուլի խոսնակ Լորի Հոլոուեյը։










