Բրազիլիայում բժիշկները կենդանի 60 սմ երկարությամբ ձուկ են հանել տղամարդու փորից (տեսանյութ)

21:24 • 04.11.14

Բրազիլացի տղամարդը ստիպված է եղել վիրահատական միջամտության ենթարկվել, որի ժամանակ նրա փորից հարավամերիկյան ձուկ են հանել:


Ինչպես գրում է Daily Mail-ը` սահմռկեցուցիչ տեսանյութում պատկերվում է, թե ինչպես է վիրաբույժը հանում օձաձկան նման ծովային կենդանուն, որը հայտնի է որպես կրկնակի շնչառական համակարգ ունեցող ձուկ, որը շնչում է ո'չ միայն խռիկներով, այլև` հատուկ թոքերով: Նման տեսակի ձկները կարող են մինչև 125 սմ երկարություն ունենալ:



Օրգանիզմից դուրս հանելու պահին ձուկը դեռ կենդանի էր և շարժվում էր: Հաղորդվող տվյալներից մեկի համաձայն` այն 60 սմ երկարություն է ունեցել: 


Վիրահատության ենթարկված տղամարդը, ով ապաքինվել է արդեն, պաշտոնական բողոք է ներկայացրել Լոնդրինայի համալսարանական հիվանդանոցի անձնակազմի դեմ, ովքեր տեսագրել են վիրահատությունը, որից հետ այն համացանցի հիթ է դարձել: Հայտնի է, որ հիվանդանոցի տնօրենն արգելել է այսուհետ բջջային հեռախոսներ տանել վիրահատարան:

 

Իսկ 39-ամյա վիրահատված տղամարդը հրաժարվել է մեկնաբանել, թե ինչպես է ծովային կենդանին հայտնվել իր օրգանիզմում:

Զգուշացում. տեսանյութը կարող է տհաճ կամ սարսափելի թվալ: