Երկու ավստրալացի ընկեր ֆուրգոնը վերածել են շարժական լվացքատան` օգնելու անօթևաններին` լվանալ իրենց հագուստը (լուսանկարներ)

21:35 • 04.11.14

Երկու հնարամիտ ընկեր հոյակապ միտք են հղացել անօթևաններին օգնելու համար: 20-ամյա տղաներն իրենց ֆուրգոնը վերափոխել են շարժական լվացքատան` հնարավորություն տալով անօթևան մարդկանց` անվտանգ լվանալ իրենց հագուստը:


Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` Orange Sky Laundry նախագծի հեղինակներ Լուկաս Փաթչետը և Նիկոլաս Մարչեսին վերափոխությունն սկսել են` հին ֆուրգոն և գեներատոր ունենալով: Նվիրատվությունների օգնությամբ նրանց հաջողվել է երկու լվացի մեքենա և չորանոց տեղադրել մեքենայում, որը հնարավորություն է ընձեռել մեկ ժամում 20 կգ լվացք անել:


Նախագիծը մեկնարկել է հուլիսին և շարունակվում է մինչ այժմ: Ներկայում ֆուրգոնը շաբաթը 5 օր շրջում է ավստրալական Բրիսբեն քաղաքում: Եթե ծրագիրը հաջողությամբ պսակվի, այն լայնամասշտաբ կազմակերպության կվերածվի Ավստրալիայով մեկ:

 

homeless-moving-laundromat-orange-sky-laundry-australia-6

homeless-moving-laundromat-orange-sky-laundry-australia-2

homeless-moving-laundromat-orange-sky-laundry-australia-5

homeless-moving-laundromat-orange-sky-laundry-australia-4

homeless-moving-laundromat-orange-sky-laundry-australia-3