Ռոդ Այլանդ գնալիս Օբաման իջել է ճանապարհին և գնել իր սիրելի տորթը
Հայտնի է դարձել, որ ուրբաթ օրը Ռոդ Այլանդ գնալիս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իջել է ճանապարհին, մտել Gregg’s ռեստորան, լանչ արել՝ հաց ու պանրով: Ինչպես նաև վայելել իր սիրելի Death by Chocolate տորթը:
Ռոդ Այլենդում Օբաման խոսել է տնտեսական բարեփոխումների մասին և սատարել տեղի նահանգապետի թեկնածուին:
Ռեստորանում Օբաման հասցրել է նաև «տեսահոլովակում» նկարահանվել՝ հաճախորդներից մեկի մոր համար, ով հիվանդանոցում է:
Ավելի ուշ լուրեր են տարածել, որ Օբաման տորթը կիսել է լրագրողների հետ, ինչի դիմաց էլ լրագրողները նրան «ազատել են» ճեպազրույցի պարտականությունից:











