Բրիտանուհուն ձերբակալել են՝ Facebook-ում իր որդու լուսանկարը տեղադրելուց հետո
Տասնութամյա բրիտանուհի Ալեքսիս Բրիդենին ձերբակալել են երեխաների հետ դաժան վերաբերմունքի համար: Վերջինս Facebook-ի իր էջում հրապարակել է որդու լուսանկարը։ Նկարում 14-ամսական փոքրիկը վերնաշապիկից կախված է դռան անկյունից, գրում է ДНИ.ru-ն։
Երիտասարդ մայրիկի խոսքով՝ դա արել է ընկերը՝ իր հետ վիճելուց հետո։ Կինն այժմ ազատ է արձակվել 2.500 դոլար գրավի դիմաց։
Լացող երեխայի լուսանկարն արվել է կնոջ հեռախոսով և համացանցում տեղադրվել հենց իր կողմից։ Այժմ իրավապահները հետաքննում են միջադեպը։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ պատիժ է սպասվում մորը՝ սեփական երեխայի հետ նման կերպ վարվելու համար։










