ՀՀ Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

16:29 • 05.11.14

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ նույն օրը ներկա գտնվելու Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական մրցաշարին:

Ինչպես տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը, այն կրում է «Տաշիր» անվանումը: Մրցաշարը կազմակերպել են «Տաշիր գրուպ» ընկերությունը և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան:

Սերժ Սարգսյանը նաև Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է: