Մահացել է Վլադիմիր Մովսիսյանը

14:05 • 05.11.14

81 տարեկան հասակում մահացել է Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

Մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։ 

Իր կյանքի ընթացքում Վլադիմիր Մովսիսյանը զբաղեցրել է բարձր պաշտոններ թե՛ Խորհրդային միության ժամանակաշրջանում, թե Հայաստանի Հանրապետությունում:

Վլադիմիր Մովսիսյանը 1958թ-ին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, իսկ 1969թ-ին՝ Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը:

1959-1967թթ. աշխատել է ՀԽՍՀ Կալինինոյի, Կիրովականի և Ստեփանավանի շրջանների գյուղատնտեսության արտադրական վարչություններում, որպես գլխավոր անասնաբույծ։

1978-1984թթ. - ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ:

1984-1990թթ. - ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ:

1986-1988թթ. - ՀԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահ:

1988- 1990թթ. - Գաղթականների գործերի հանրապետական հանձնաժողովի նախագահ:

1990թ. հունվարից - արտակարգ իրադրության օպերատիվ շտաբի պետ:

1991թ. դեկտեմբերից - 1996թ. - ՀՀ փախստականների հարցերով պետական վարչության պետ:

1996թ. - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ:

1996-1999թթ. - ՀՀ Գյուղատնտեսության նախարար:

1999-2004թթ. - ՀՀ վարչապետի խորհրդական:

2004 թվականից - ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն:

2009 թվականից - ՀՀ Հանրային խորհրդի անդամ:

2012 թվականից - ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ: