Ալբանիայում պատգամավորի որդին կրակել է 4 մարդու վրա

16:09 • 05.11.14

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ձերբակալել են երկրի պատգամավորներից մեկի որդուն՝ 25-ամյա Կոնստանտին Ջուվանիին, ով սպանդ է իրականացրել Ante Grand գիշերային ակումբում, գրում է lenta.ru-ն՝ Rilindja Demokratike-ին հղումով։

 

Գիշերային ակումբը գտնվում է ԱՄՆ դեսպանատնից 100 մետր հեռավորության վրա, գրում է lenta.ru-ն։

 

Կրակահերթերի հետևանքով 4 մարդ զոհվել է, նրանց թվում՝ 60-ամյա մի իտալացի։

 

Եվս երկու վիրավորի տեղափոխել են հիվանդանոց։

 

Կոնստանտին Ջուվանին Սոցիալիստական կուսակցությունից 50-ամյա պատգամավոր Լուիզա Ջուվանիի որդին է։

 

Դեպքից հետո քաղաքական գործիչը հրաժարական է տվել։ Հայտնի է, որ մինչ պատգամավոր դառնալը Ջուվանին Ալբանիայում հայտնի դերասանուհի է եղել։