Մենք պատերազմի մեջ ենք Թուրքիայի հետ. սիրիացի նախարար
Սիրիայի ազգային հաշտեցման նախարար Ալի Հայդարը Թուրքիայի և ԱՄՆ-ի մասին ուշագրավ հայտարարություն է արել, տեղեկացնում է CNN Turk-ը:
Նա ասել է, թե ԱՄՆ-ն Սիրիայի Ձմեռ պապը չէ, իսկ Թուրքիայի հետ իրենք պատերազմական իրավիճակում են:
«Ո՞վ է ասել, որ Ամերիկան բարեկամ է: Այս պահին ընդհանուր շահեր կարող ենք ունենալ, սակայն դա չի նշանակում, որ մենք բարեկամներ ենք: ԱՄՆ-ն Սիրիայի Ձմեռ պապը չէ: ԱՄՆ-ն մինչ այս պահը սիրիացի ժողովրդի թշնամին է եղել: Նրա ռազմավարությունն ու թիրախները չեն փոխվել և հետևաբար, այն շարունակում է մեր թշնամին մնալ: Իսկ Թուրքիայի կեցվածքն անգամ քննարկման ենթակա չէ… Ճգնաժամի սկզբից ի վեր քննադատել ենք: Այս պահին էլ պատերազմական վիճակում ենք, և դա բոլորը գիտեն»,-ասել է սիրիացի նախարարը:










